Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Ջերմաչափերը կփոխարինվեն «սպեղանիով». med.news.am

Ջերմաչափերը կփոխարինվեն «սպեղանիով». med.news.am

Դեռեւս 16-րդ դարում Գալիլեի կողմից ստեղծած ջերմաչափը, կարծես թե, արդեն անցյալ է դառնում: Բրիտանական կլինիկաներից մեկում արդեն իսկ նոր սաքավորում է օգտագործվում, որը կարող է հեռվից հետեւել պացիենտի կենսական ցուցանիշներին:

Նոր սարքավորումն իրենց հասարակ սպեղանի է ներկայացնում, որը միանգամից կարող է չափել սրտի բաբախումները, շնչառությունն ու ջերմությունը: Սպեցանին վերծանում է տվյալները յուրաքանչյուր երկու րոպեն մեկ՝ ուղարկելով արդյունքները հիվանդանոցի համակարգչին: Եթե տվյալները դրական չեն, բժիշկները տեղեկացվում են այդ մասին հատուկ ազդանշանի միջոցով,  եւ անհապաղ արձագանքում դրան:

Լիդսում գտնվող St James’s University Hospital-ը առաջին հիվանդանոցն է, որն արդեն իսկ սկսել է փորձարկել նոր սարքավորումը, եւ, եթե ամեն ինչ նորմալ լինի, այն մոտ ապագայում կարող է կիրառվել նաեւ մնացած բոլոր բուժհաստատություններում: Տվյալ պահին սարքավորումը կլինիկական փորձարկումներ է անցնում 100 պացիենտի ներգրավմամբ, ովքեր վերականգնվում են աղիքային համակարգ վրա տարած վիրահատությունից հետո: Այս մարդիկ հատուկ ռիսկի խմբում են:

Սարքավորման հեղինակները կարծում են, որ այս նոր համակարգը կարող է ավելի շուտ ֆիքսել հիվանդի առողջական բոլոր տվյալների վատթարացումը, քան կարող են զարգանալ հնարավոր բարդությունները: Սպեղանին, մասնագետների խոսքով, կարող է կրճատել հիվանդանոցում անցկացրած օրերի քանակը: 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. arkhangelsk.all.biz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ